10.02.2014|
15:38
Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում սրճարան բացելուն մշակույթի նախարարը դեմ չէ: Հասմիկ Պողոսյանն ասել է, որ եթե հնագիտական շերտը չեն վնասում, ապա կարելի է սրճարան կառուցել: Հետաքրքիր է, թե ի՞նչ է հասկանում նախարարը հնագիտական շերտի վնասում ասելով: Պողոսյանի` զբոսաշրջիկների նկատմամբ ցուցաբերած սրտացավությունը պարզապես հիացնում է, իսկ այդ սրտացավության իրացման մեթոդները` ապշեցնում: